ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կրկին քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կրկին քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարությունը, այսօր ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Տաֆտի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի անվտանգության հարցերը՝ ի շարս որոնց քննարկվել է նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Միաժամանակ նաեւ հաղորդվում է, որ Հարավկովկասյան անվտանգության հարցերի շրջանակներում մտքեր են փոխանակվել Վրաստանի հետ կապված: