Հայկական կողմին հանձնված զոհված զինծառայողը Արգիշտի Գաբոյանն է

Հայկական կողմին հանձնված զոհված զինծառայողը Արգիշտի Գաբոյանն է

Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 16։00-ին, Կարմիր խաչի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանական կողմը Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը: Զինծառայողի ինքնությունը հաստատելու համար մարմինը ցույց պետք է տային հարազատներին։ Դրանից հետո դին պետք է ուղարկվեր փորձաքննության մահվան պատճառը պարզելու համար։ 



Հիշեցնենք, որ ԼՂՀ իշխանությունները հայտարարել էին, որ անհետ կորած է համարվում կապիտան Արգիշտի Գաբոյանը։ Արգիշտի Գաբոյանը Շիրակի մարզ Մեծ Մանթաշ գյուղից էր։ Քիչ առաջ Hraparak.am-ի հետ զրույցում Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբանյանը ասաց, որ այսօր հայկական կողմին հանձնած զոհված զինծառայողը Արգիշտի Գաբոյանն է։ Նրան այդ մասին հայտնել է Արգիշտիի հայրը, ով գտնվում է Արցախում։



Հիշեցնենք , որ 23-ամյա զոհված զինծառայողը վաշտի հրամանատար էր և մասնակցել էր Թալիշում տեղի ունեցած մարտերին։