«Ֆեյսբուք»-ը կվճարի օգտատերերին գրառումների համար

«Ֆեյսբուք»-ը կվճարի օգտատերերին գրառումների համար

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ուսումնասիրում է այն բոլոր հնարավորությունները որոնց օգնությամբ կկարողանա օգնել իր օգտատերերին գումար վաստակել գրառումների համար: Սոցիալական ցանցի մշակողները հարցում են անցկացրել օգտատերերի շրջանում հասկանալու համար, թե գրառումների դրամական արժեւորումը ինչպես կարելի է ավելի լավ կազմակերպել: Ըստ այդմ, առաջարկվել են թեյավճարներ, բրենդացված բեվանդակություն, կամ գովազդների եկամտի մի մասի տրամադրում օգտատերերին, որը ստանում է ցանցը: Միաժամանակ նաեւ հարցում է անցկացվել «Գործի անցնել» կոճակի գործարկման հետ կապված, որով հնարավորություն է տրվում նվիրատովություններ կատարել: Ինչպես հաղորդում է The Verge-ը դեռեւս հայտնի չէ, թե նոր հնարավորությունը երբ կներդրվի կամ կներդրվի արդյոք թե ոչ առհասարակ: Հայտնի չէ նաեւ թե այն հասանալի կլինի բոլորին թե միայն որոշ մեդիա-օգտատերերի համար: