Վթար Հրազդան քաղաքում

Վթար Հրազդան քաղաքում

ՀՀ ԱԻՆ-ը ապրիլի 20-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի կենտրոնական ավտոճանապարհին բախվել են ՎԱԶ-2107 և Վոլկսվագեն մակնիշի ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:



Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանատուր թաղամասի գլխավոր խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34 MR 098 պետհամարանիշով և «Վոլկսվագեն» մակնիշի 16 RP 600 պետհամարանիշով ավտոմեքենաները. տուժածներ չկան: