Վարչապետը նոր խորհրդական ու փոխնախարարներ է նշանակել

Վարչապետը նոր խորհրդական ու փոխնախարարներ է նշանակել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա որոշմամբ Վաչե Տերտերյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։



Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, վարչապետի մեկ այլ որոշմամբ Կարեն Իսախանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից։



Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արման Խաչատրյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։ Արման Խաչատրյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Նրա աշխատանքից ազատման մասին «Հրապարակը» այսօր առավոտյան հայտնել էր: