Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել հարցերին

Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել հարցերին

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդ այցելեց Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրան ուղեկցում էր թոռնուհին, ինչպես նաեւ ՀԱԿ անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Նրանք ծաղկեպսակ դրեցին, հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ հեռացան: Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: 



Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ Ծիծեռնակաբերդ այցելեց նաեւ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը` մի շարք դատախազների ուղեկցությամբ, նա եւս հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի: