Սերգեյ Լավրովը ԼՂ կարգավիճակի մասին

Սերգեյ Լավրովը ԼՂ կարգավիճակի մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատճառ չի տեսնում Հայաստանի կողմից ԼՂ անկախության հնարավոր ճանաչման հետ կապված, քանի որ Երեւանն հավաստիացնում է, որ ռեգիոնի կարգավիճակը չի սահմանվի միակողմանիորեն:



«Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչման հետ կապված այդ քննարկումներին, պետք է նշեմ, որ ոչ թե Հայաստանն է քննարկում, այլ երկու խորհրդարանականներ են փորձում քննարկման ասպարեզ բերել այս հարցը: Հայաստանի կառավարությունը, ըստ ՀՀ օրենքների, պետք է եզրակացություն տա այդ օրինագծին: Այս պայմաններում, ես իրարանցման պատճառ չեն տեսնում»,- РИА Новости-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Սերգեյ Լավրովը: Վերջինս նաեւ նկատել է, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ եռանախագահների եւ ԼՂՀ ղեկավարության միջև: