«ՀԺ». Ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում նաեւ Չինաստանից կամ Իսրայելից

«ՀԺ». Ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում նաեւ Չինաստանից կամ Իսրայելից

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում նաեւ Չինաստանից կամ Իսրայելից, որոնք պատրաստ են տարբեր տեսակի զինտեխնիկա վաճառել մեր երկրին։ ՀՀ իշխանությանն ինչո՞ւ է մեր բանակը զինում միայն ՌԴ-ից գնած զինտեխնիկայով։ Նախօրեին ԱԺ-ում պաշտպանության նախարարի եւ մի խումբ պատգամավորների փակ հանդիպման ժամանակ նման հարց է տրվել Սեյրան Օհանյանին։ Այս հարցը հնչել է ՌԴ-ից 200 մլն դոլար վարկի դիմաց խոստացած զինտեխնիկայի մատակարարման ուշացման խնդիրը քննարկելու ժամանակ։ Օհանյանը, մեր տեղեկություններով, անուղղակիորեն հասկացնել է տվել, որ Ռուսաստանը Հայաստանին թույլ չի տալիս այլ երկրից զենք գնել։ Նա նաեւ ավելացրել է, որ ՀՀ-ն մինչեւ հիմա զենք գնել է ՌԴ-ից եւ մտադիր է առայժմ այդպես շարունակել»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: