Ադրբեջանցի ծպտված հետախույզը Արցախում / քաղաքական հումոր/

Ադրբեջանցի ծպտված հետախույզը Արցախում
/ քաղաքական հումոր/

 



Ադրբեջանցի ծպտված մի հետախույզ գալիս է Արցախ: Հանդիպում է մի հովվի.



- Սա Արցա՞խն է :



-Այո,- պատասխանում է հովիվը: - Ո՞ր քամին է քեզ բերել Արցախ:



-Տեսնու՞մ եք սահմանին կանգնած ադրբեջանական զորքը, հրետանին, -հարցնում է նա:



Հովիվը նայում է ադրբեջանական զորքին` մի ծայրը սահմանին է, մյուս ծայրն էլ ընդհանրապես չի երևում:



-Ի՞նչ ես մտածում,- գոհունակ հարցնում է ծպտված ադրբեջանցին հովվին:



-Հեչ,- ասում է հովիվը: -Մտածում եմ Արցախը շատ փոքր է, էսքան մարդկանց որտե՞ղ ենք թաղելու: