«Ժողովուրդ». Նժարին միջազգային հանրության խոսքի արժեքն է

«Ժողովուրդ». Նժարին միջազգային հանրության խոսքի արժեքն է

«Ժողովուրդը. գրում է. «1992 թվականի մայիսի 8-ին հայկական զինուժը ռազմական փայլուն օպերացիա իրականացրեց եւ ազատագրեց թշնամու տիրապետման տակ գտնվող հայկական բերդաքաղաքը՝ Շուշին: Այս տարի Արցախը եւ ողջ հայությունը մայիսի 8-ը նշում է նոր իրողության՝ փաստացի պատերազմական իրավիճակում: Ամեն տարի այդ օրն Ադրբեջանը սահմանին մշտապես ինչ-որ սադրանքներ է կազմակերպում: Ուստի լուրջ կասկածներ կան, որ այս տարի եւս թշնամին կփորձի տոնական օրն ինչ-որ կերպ փչացնել: Արդեն մի քանի օր է՝ ողջ միջազգային հանրությունը փորձում է հորդորներով թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսումը: Ինչպես կվարվի Ադրբեջանը, դժվար է ասել, բայց իրավիճակը, կարելի է ասել, թեստ է նաեւ միջազգային հանրության համար՝ հասկանալու, թե իրենց խոսքն ինչ արժեք ունի այդ երկրի իշխանությունների մոտ»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: