«ՀԺ». Սա տնտեսությունը դանդաղ տանում է դեպի աղետ

«ՀԺ». Սա տնտեսությունը դանդաղ տանում է դեպի աղետ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Այս տարվա ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ Հայաստանում սպառողական գները նվազել են 1.9 տոկոսով։ Սա կարող է ուրախալի թվալ, բայց իրականությունը ճիշտ հակառակն է: Սա տնտեսությունը դանդաղ տանում է դեպի աղետ։



Խնդիրն այն է, որ գների նվազումը ապահովվում է դրամի փոխարժեքի արհեստական կայունության պահպանման հաշվին։ Իսկ փոխարժեքի կայունությունը իր հերթին ապահովվում է նրանով, որ բիզնեսին տրվող վարկերը չափազանց թանկ են՝ 14-ից մինչեւ 24 տոկոս, եւ տնտեսությունը զրկվում է թթվածնից։ Այլ երկրներում գնանկման դեմ պայքարում են նույնքան ջանադրաբար, որքան չափից ավելի գնաճի դեմ։ Իսկ Հայաստանում զուտ պոպուլիստական նկատառումներով բոլոր ջանքերը ուղղվում են արհեստական կայունության պահպանմանը, որը տնտեսությանը տանում է մեռյալ գոտի։



Ու ամենասարսափելին այն է, որ թե կառավարությունը, եւ թե Կենտրոնական բանկը դա անում են առանձնակի հրճվանքով եւ ուրախանում իրենց արձանագրած արդյունքից»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: