Ռեալ և ֆեյսբուքյան քաղաքականություն

Ռեալ և ֆեյսբուքյան քաղաքականություն

Սոցիալ-տնտեսական անհուսալի վիճակի և քաղաքական երկխոսության բացակայության գլխավոր պատճառն այն է, որ ժողովուրդը քաղաքական սուբյեկտից, գործող կենդանի հզոր ուժից վերածվել է քաղաքական օբյեկտի՝ առարկայի: Իրական քաղաքականության փոխարեն այսօր զբաղված ենք ֆեյսբուքյան քաղաքականությամբ: Նոր սահմանադրություն, այսօր արդեն նոր ընտրական օրենսգիրք. անմեղսունակ փաստաթղթեր են, ժողովրդին չի վերաբերվում. միևնույնն է՝ մենք ապրելու ենք և ընտրելու ենք չգրված օրենքներով: Արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է ոչ թե ընտիր ընտրական օրենսգիրք և քաղաքական կամք, այլ՝ հավասարազոր քաղաքական ուժերի մասնակցություն, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, թույլը միշտ էլ պարտվելու է, չկասկածեք…



Ի՞նչ անել, հզորանալ: Ինչպե՞ս հզորանալ, անհրաժեշտ է հրաժարվել ոչ միայն 4*4*4 ֆորմատից, այլև՝ ֆեյսբուքյան քաղաքականությունից, անհրաժեշտ է զբաղվել ռեալ քաղաքականությամբ: Ի՞նչ է ռեալ քաղաքականությունը: «Դուրս գանք փողոց»,- ժողովուրդը կասի…



Հարց 1. Ամենակատարյալ,ընդիմության սրտով ընտրական օրենսգիրքը կփոխի ձեր կյանքը և 2017թ-ին կանցկացվեն արդար ընտրություններ։ Պատասխան՝ զրո..



Հարց 2. Ի՞նչը կփոխի ձեր կյանքը և կամրապնդի ազգային անվտանգությունը: Պատասխան՝



1. պետական ուռճացված ապարատի կրճատում



2. պատերազմական իրավիճակում պետական բյուջեի միջոցների ծախսման խստագույն ռեժիմի հաստատում



3. խիստ կամավորական սկզբունքով հանուն ազգային անվտանգության ամրապնդման ֆինանսական միջոցների հավաքագրում / Հայաստան-Սփյուռք/



4. այսօր լրատվական և դատական համակարգը առավել քան բավարար են այս հրատապ խնդիրների լուծման համար, մենք էլ ձեզ օգնական-ժողովուրդ…
Այսօր իշխանության շատ ներկայացուցիչներ անուղղելի լավատես են: Կյանքը պայծառ է ու լուսավոր, միայն ժողովուրդն է բացակայում..



Հանգիստ թողնենք իշխանությանը, երբ հանրապետականը բացահայտ հայտարարում է,- «Ոչ մի թիզ ընտրական օրենսգիրք, ոչ մի թիզ իշխանություն, կամ մի թիզ իշխանությամբ ինչ եք անելու, ձեզ պետք է…»:



Խորհրդակցենք ժողովրդի հետ և աշխատենք ժողովրդի հետ, սա է ռեալ քաղաքականությունը:



Երվանդ Ալեքյան
տնտեսագետ