Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնության երթը մեկնարկեց. ուղիղ

Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնության երթը մեկնարկեց. ուղիղ

Քիչ առաջ Երեւանի կենտրոնում մեկնարկեց «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության երթը: Երթի մասնակիցները հավաքվել են Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկում, որտեղից շարժվում են դեպի նախագահի առանձնատուն: Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երթի մասնակիցներից պահանջել է քայլել մայթերով, որպեսզի չխոչընդոտեն երթեւեկությանը: 



Նախաձեռնության նպատակն է հնարավորությունների սահմաններում հանրային ճնշում գործադրել Բ26-ի վրա։ Նրանց պահանջներն են՝ պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով, աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, Հերմինե Նաղդալյանին ազատել իր զբաղեցրած նշանակովի բոլոր պաշտոններից, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը, Հայաստանի 100 օլիգարխներին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 10-ական մլն դոլարի չափով գումար, այդ թվում՝ Սերժ Սարգսյան, Սաշիկ Սարգսյան, Միքայել Մինասյան, Հովիկ Աբրահամյան, Վլադիմիր Գասպարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Ծառուկյան և այլոցից։ Նրանք պահանջում են նաև ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպանել ստատուս քվոն, բացառել տարածքային զիջումները և խաղաղապահների մուտքը Արցախ կամ հարակից տարածքներ:



Երթին առաջարկում ենք հետեւել ուղիղ հեռարձակմամբ: