Քոչարյանը գա՝ ի՞նչ անի

Քոչարյանը գա՝ ի՞նչ անի

Օրեր առաջ գեներալ Սեյրան Սարոյանին հարցրինք. Քոչարյանի՞ն է շատ սիրել, թե՞ Սերժ Սարգսյանին: «Սերը ո՞րն ա, ես երկուսին էլ հարգում եմ շատ: Բայց քանի որ մեր հիմիկվա նախագահը մեր նախարարն ա եղե, ես իրա հետ ավելի շատ եմ շփվե, քանց թե Քոչարյանի»: Ո՞րն է նատուրայով ավելի հետաքրքիր, մարդասեր: «Ասում եմ` ես Քոչարյանի հետ էդքան մոտիկից չեմ շփվե, մեր նախագահն է եղե, մեր գլխավոր հրամանատարն է եղե, ես իրեն հարգել եմ որպես գլխավոր հրամանատար, ուրիշ ոչ մի պահ»: Կուզե՞ք հետ գա: «Գա` ի՞նչ անի»: Գա` զբաղվի քաղաքականությամբ, ինքն ականջներ քաշել սիրում է, սիրում է աֆորիզմներով խոսել, Սիմբա շուն ունի, առյուծների որս է սիրում եւ այդպե՜ս շարունակ: «Սկսիր պրովոկացիոն հարցե՞ր տալ: Մի արա, էլի, գիտես, ինքը մեր էրգրի նախագահն ա եղե… կարծում եմ` չի կարելի ըտենց»: