Մեր հալ՝ քո հավես

Մեր հալ՝ քո հավես

Արթուր Բաղդասարյանը կրկին մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր տեղի է ունենալու դեռեւս մարտի վերջին հիմնադրված «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության գրասենյակի բացման արարողությունը: Ըստ լուրերի, գրասենյակը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Կրեմլից ոչ հեռու եւ զբաղեցնելու է բավականին մեծ՝ շուրջ 500 քառակուսի մետր տարածք: Մեր տեղեկություններով, գրասենյակի բացմանը մասնակցելու են Կրեմլին մոտ կանգնած մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, գործարարներ, մշակութային գործիչներ, ռուսաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Մեծ թվով մարդիկ են մեկնելու նաեւ Հայաստանից: ՀՎԿ-ից ասացին, որ նմանատիպ գրասենյակներ առաջիկայում նախատեսվում է բացել Ռուսաստանի մոտ 20 նահանգներում: