«Ժողովուրդ». Ինչպե՞ս գտնել կոռուպցիային և ջարդը տալ

«Ժողովուրդ». Ինչպե՞ս գտնել կոռուպցիային և ջարդը տալ

«Ժողովուրդը» գրում է. «Քսան տարուց ավել է՝ ՀՀ իշխանությունները չեն կարողանում կոռուպցիային բռնացնել ու մի լավ ջարդը տալ, որ մեր երկիրը չկեղեքի եւ պետական բյուջեի միջոցները չգողանա: «Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարության անդամներից փորձեց պարզել՝ ի վերջո, որտեղ է թաքնվել այդ անորսալի կոռուպցիան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որ սկզբում միլիցա է եղել, հետո դարձել է ոստիկան, «օպերատիվնիկի» մոտ երեսուն տարվա աշխատանքային փորձ ունի, միգուցե կարողանա՞ կոռուպցիայի թաքստոցը բացահայտել: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե իբրեւ նախկին ոստիկան՝ Դուք կարո՞ղ եք ասել՝ որտեղ է այդքան ապահով թաքնվել կոռուպցիան, Երիցյանը պատասխանեց. «Կոռուպցիա ասածը դա մի քանի հոդվածներ են, եւ այդ հոդվածները պետք է կոնկրետ ուսումնասիրել եւ ասել ինչի մասին է խոսքը: Այսօր ես գտնում եմ, որ եթե վարչապետը հայտարարել է պայքար, ուրեմն պայքարը պետք է լինի»»:



կարդացեք թերթի այսօրվա համարում: