«Ժողովուրդ». Վախից են գործ սարքել Սասուն Միքայելյանի դեմ

«Ժողովուրդ». Վախից են գործ սարքել Սասուն Միքայելյանի դեմ

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ Հրազդանի քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Մաթեւոս Ավանեսյանը մեղադրվում է սուտ մատնության մեջ: Ապրիլի 17-ին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության օրը, նա ոստիկանությանը հաղորդում էր տվել, թե իբր քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը եւ նրա կողմնակիցներն իրեն ծեծել են: Հետագայում ՀՀ ՀՔԾ-ում ստիպված էին եղել արձանագրել, որ ծեծ էլ չի եղել, ու Ավանեսյանին սուտ մատնության մեղադրանք առաջադրվեց Սասուն Միքայելյանի մասին սուտ հաղորդում տալու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ավանեսյանի ծեծված լիելու գաղափարը ոչ թե իր, այլ Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի գլխում է ծնվել: Ապրիլի 17-ին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրվա առաջին կեսին, Դանիելյանը եւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ վստահ չլինելով, որ իրենց կհաջողվի ընտրությունները կեղծել, Ավանեսյանին կանչել եւ ասել են, որ պիտի գնա եւ գրի, որ իրեն ծեծել են, որպեսզի անհրաժեշտության դեպքում ձերբակալվի Սասուն Միքայելյանը: Իսկ այժմ Դանիելյանը եւ Գուլոյանը իրենց ենթակային ասում են՝ գնա եւ հարցերդ լուծի»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: