Կայանած «Lexus»-ի բախտը չբերեց

Կայանած «Lexus»-ի բախտը չբերեց

Երևանի կրկեսի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեի մոտակայքում բախվել են «ВАЗ-21099» մակնիշի 34 MS 438 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ս. Ս.), «Mercedes C220» մակնիշի 34 TN 371 (վարորդ՝ Թ. Ա.), «Opel Astra G» մակնիշի 34 ST 660 (վարորդ՝ Ա. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, այնուհետև «ВАЗ-21099»-ը և «Mercedes C220»-ը բախվել են կայանված «Lexus» մակնիշի 01 AT 099 (վարորդ՝ Ա. Թ.) և «KIA» մակնիշի 79 MR 777 (վարորդ՝ Ջ. Հ.) ավտոմեքենաներին:



«ВАЗ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: