«ՀԺ». Վովա Գասպարյանին առայժմ հաջողվել է գումարը պահել իր ձեռքում

«ՀԺ». Վովա Գասպարյանին առայժմ հաջողվել է գումարը պահել իր ձեռքում

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Կառավարությանը վերջերս բացասական եզրակացության է տվել Աժ-ից ստացված մի օրինագծի, որով նախատեսվում է տարբեր գերատեսչությունների արտաբյուջետային հաշվին հավաքագրված եկամուտները ՀՀ պետական բյուջե ուղղորդելու վերաբերյալ։ Գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներին տարեկան մուտքագրվում Է մոտ 35-36 միլիարդ դրամ։ Դրա մեծ մասը՝ մոտ 22 միլիարդ դրամը բաժին Է ընկնում ոստիկանությանը։ Ընդ որում, 13.5 միլիարդ դրամը անցած տարի հավաքագրվել Է ճանապարհային երթևեկության խախտումների համար գանձված տուգանքներով։ Համեմատության համար նշենք, որ պետբյուջեից ոստիկանությունը տարեկան ստանում Է ավելի քան 60 միլիարդ դրամ։ Արտաբյուջետային ահռելի գումարը ծախսվում Է ըստ Էության ոստիկանապետի հայեցողությամբ։ Կառավարությունը, ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ցանկանում Է «վերցնել» Վովա Գասպարյանից այդ գումարը։ Մեր տեղեկություններով, Վ.Գասպարյանին առայժմ հաջողվել է այդ նախագիծը չեզոքացնել ու նման խոշոր արտաբյաջետային գումարը պահել իր ձեռքում»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։