«ՉԻ». Մարդիկ մենաշնորհացված ոլորտները մտնելուց առաջ պիտի իմանան՝ ինչպես դադարեցնել արյունահոսությունը, ճիշտ վիրակապել ջարդված վերջույթները

«ՉԻ». Մարդիկ մենաշնորհացված ոլորտները մտնելուց առաջ պիտի իմանան՝ ինչպես դադարեցնել արյունահոսությունը, ճիշտ վիրակապել ջարդված վերջույթները

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կազմվել են հուշաթերթեր, թե ինչպես կարելի է բանան, շաքարավազ, բենզին, ալյուր, թռչնամիս, ցիտրուսային բույսեր եւ այլ ապրանքներ ներկրել», հայտարարել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։



«ՉԻ» - Փաստորեն՝ Արծվիկ Մինասյանին թվում է, թե գործարարները մինչեւ հիմա այդ ապրանքները չեն ներմուծել, որովհետեւ ձեւը չեն իմացել։ Այ հիմա հուշաթերթիկը կկարդան եւ կներմուծեն։



Իսկ իրականամ այդ ապրանքատեսակների պոտենցիալ ներկրողների համար պիտի բոլորովին այլ հուշաթերթիկ կազմվեր՝ «առաջին բուժօգնության հասցնելու եւ ստանալու մասին»։ Մարդիկ այդ ոլորտները մտնելուց առաջ պիտի իմանան, թե ինչպես դադարեցնել արյունահոսությունը, ճիշտ վիրակապել ջարդված վնրջույթները, ինչ դիրքով պառկել գանգուղեղային կոտրվածքների դեպքում, ինչով ախտահանել պատահաբար պոկված ականջների տեղերը եւ այլն։



Համաձայնվեք՝ նման կարգի հմտությունները հաստատ պետք կգան նրանց, ովքեր որոշել են կարագ, բանան, շաքարավազ, ձեթ կամ բենզին ներկրել։ Ի դեպ՝ չէր խանգարի նաեւ հիշեցնել, որ նման փորձերից առաջ համենայնդեպս կտակ գրեն»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում