Հանդիպումներ կլինեն, հետո կմեկնեն Արցախ

Հանդիպումներ կլինեն, հետո կմեկնեն Արցախ

«Կորցրած տարածքների ազատագրում» նախաձեռնության ներկայացուցիչները դեռ հանդիպումների մեջ են: Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները վերջերս հանդիպում են ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի հետ. «Քննարկել ենք մեր առկա խնդիրները, մարտահրավերները և պայմանավորվել ենք առաջիկայում ավելի ինտենսիվ, ավելի կոնկրետ քայլեր իրականացնել».- hraparak.am-ի հետ զրույցում հայտնում է նախաձեռնության անդամներից Դավիթ Սանասարյանը: Վերջինիս խոսքերով՝ առաջիկայում պատրաստվում են մեկնել Արցախ: Մենք հետաքրքրվեցինք, արդյոք Արցախի մեր հայրենակիցներից արձագանքներ եղե՞լ են նախաձեռնությանը. «Գաղափարի մարտիկներ կան Արցախից: Իսկ հայտնի մարդկանցից դեռ չեմ կարող նոր անուններ ասել, բայց մենք միայն գեներալներ ու գնդապետներ չենք փնտրում, մեզ միացել են այն երիտասարդներ, որոնք պատրաստակամ են այդ գործողությունների մաս դառնալու, այդ երիտասարդների հետ հանդիպում ենք, զրուցում ենք քննարկում ենք և ճշտում ենք մեր առաջիկա անելիքները: Մոտ օրերս ևս հանդիպումներ կլինեն, հետո կմեկնենք Արցախ»:



Հիշեցնենք, որ «Կորցրած տարածքների ազատագրում» նախաձեռնությունը ստեղծվեց նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, թե կորցրած 800 հա տարածքներն Արցախում ռազմավարական ու մարտավարական որևէ նշանակություն չունեն. «Ում պետք է թող գնան գրավեն».- հայտարարել էր նախագահը: