Զոհված զինծառայողի ընտանիքը նոր բնակարան ունի

Զոհված զինծառայողի ընտանիքը նոր բնակարան ունի

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս տարվա ապրիլին տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված պայմանագրային զինծառայող, 33-ամյա Հրաչյա Գալստյանի ընտանիքը բնակարան է ստացել SOS Gyumri բարեգործական ծրագրի շրջանակում:



«SOS Gyumri բարեգործական ծրագրի բնակարանների թիվն ավելացավ եւս մեկով՝ հասնելով 25-ի։ ՀԷՑ-ը ծրագրին նվիրաբերած 13 բնակարաններին ավելացրեց եւս մեկը։ Բնակարանը հանձնվեց ապրիլի քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած Հրաչյա Գալստյանի ընտանիքին։ Բնակարանը լուսահոգի հերոսի ընտանիքին հանձնվեց նրա փոքրիկի լույս աշխարհ գալու օրը»,- նշված է նախաձեռնության Ֆեյսբուքյան էջում զետեղված գրառման մեջ: