Գերմանիայում ռոք համերգի ժամանակ կայծակնահարությունից ավելի քան 40 մարդ է տուժել

Գերմանիայում ռոք համերգի ժամանակ կայծակնահարությունից ավելի քան 40 մարդ է տուժել

 



Գերմանիայում ամենամեծ ռոք փառատոններից մեկի` Rock am Ring-ի ժամանակ տեղի ունեցած կայծակնահարությունից տուժել է 42 մարդ: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: Փառատոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ութ հոգի հոսպիտալացվել են:



Փառատոնն էլ հետաձգվել է ամպրոպի պատճառով, մեկ ու կես ժամով: Միջոցառմանը ներկա է եղել 90 հազար մարդ:



Հիշեցնենք, որ փառատոնը տեղի է ունենում Մենդինգ քաղաքի ավիաբազայում, որը գնվում է երկրի Ռեյնլանդ-Պֆալց երկրամասում, իսկ անցյալ տարի կայծակնահարությունից կրկին տուժել էր 33 մարդ: