«Ժողովուրդ». ՊՆ-ի ղեկավարությունը շարունակում է ահաբեկել լրագրողի ընտանիքին

«Ժողովուրդ». ՊՆ-ի ղեկավարությունը շարունակում է ահաբեկել լրագրողի ընտանիքին

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու նրա թիկնապահ Սերգեյ Հայրապետովն այդպես էլ չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ սովորական մահկանացուն կարող է համարձակվել իրենց գործունեության մութ կողմերին անդրադառնալ: Ս. Օհանյանի ենթակաները՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, երեկ, չգիտես ինչու, կրկին այցելել էին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարան: Նրանք լրագրողի ընտանիքի անդամներին փորձել են պարտադրել ինչ-որ թղթի տակ ստորագրել, սակայն ստանալով մերժում՝ արձանագրություն են կազմել եւ հեռացել: Փաստորեն ռազմական ոստիկանությունն այժմ էլ փոստատարի գործառույթ է ստանձնել, իսկ ՊՆ-ի ղեկավարությունն էլ շարունակում է ահաբեկել «Ժողովուրդ»-ի լրագրողի ընտանիքին: Հետաքրքիր է՝ Ս. Օհանյանն ինչպես կվերաբերվեր այն հանգամանքին, որ իր աշխատանքային գործունեության հետ կապված գրությունները ինչ-որ մարդիկ տանեին իր ծնողների բնակարան եւ նրանց ահաբեկելով՝ պարտադրեին դրանք ստանալ: Հետաքրքիր է՝ Ս. Օհանյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ինչպե՞ս կվերաբերվեին այն հանգամանքին, որ իրենց աշխատանքային գործունեության հետ կապված՝ ինչ-որ մարդիկ գնային իրենց բնակարան եւ հարազատներին պարտադրեին թղթեր ստորագրել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: