Վթար Իսակովի պողոտայում. կա մեկ զոհ, մեկ տուժած

Վթար Իսակովի պողոտայում. կա մեկ զոհ, մեկ տուժած

Այսօր գիշերը ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի վերջնամասում (Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում` դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհ) տեղի է ունեցել վթար, կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Փարիզյան Կազինո ակումբի մոտակայքում PRESTIGE տաքսի ծառայությանը պատկանող BYD մակնիշի 33 SP 484 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է վերամբարձ կռունկին (վարորդ՝ Ս. Ա. 1986 թ. ծնված), այնուհետև բախվել արտաքին լուսավորության սյանը, ինչի հետևանքով Աստղիկ ԲԿ հոսպիտալացված BYD մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Պ.-ն (1985 թ. ծնված) մահացել է, իսկ կռունկի ուղևոր Գ. Ա.-ի (1992 թ. ծնված) առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: