Ինչու՞ «Համախմբումը» չի մասնակցել ԳԱԼԱ-ի համագումարին

Ինչու՞ «Համախմբումը» չի մասնակցել ԳԱԼԱ-ի համագումարին

Հուլիսի 1-ին Գյումրիում տեղի ունեցավ ԳԱԼԱ («Գաղափարակից լիբերալների ալյանս») կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցության հիմնական կազմում Գյումրու հայտնի «Գալա» հեռուստաընկերության հիմնադիրն ու աշխատակիցներն են։ Կուսակցության վարչության նախագահը «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանն է։ Համագումարին ներկա էին ոչ միայն նորաստեղծ կուսակցության պատվիրակները, այլև հյուրեր տարբեր կուսկացություններից, օրինակ՝ «Քաղաքցիական պայմանագիր», «Ժառանգություն»։ Ներկա էին անդամներ նաև Հիմնադիր խորհրդարանից։ Զարմանալիորեն ոչ ոք ներկա չէր Իսկանյանի ղեկավարած նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունից։ Նկատենք, որ Գալա հեռուստանկերությունն ու Օսկանյանի հետ կապ ունեցող «Սիվիլնեթ» լրատվական կայքը ժամանակին շատ սերտ հարաբերությունների մեջ էին, համատեղ ծրագիր էին իրականացնում։ Ի դեպ, Սիվիլնեթն այս թեմային անդրադարձել էր շատ հպանցիկ՝ զուտ տեղեկատվական բնույթի, զուսպ ու կարճ մի լուրով։



«Համախմբում» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ իրենց կուսակցությունից ոչ ոք ներկա չէր ԳԱԼԱ-ի համագումարին։



«Մեզ հրավեր չէր եղել»,-Hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց տիկին Վարդանյանը։



Իսկ եթե հրավիրեին, կմասնակցե՞ին, Վարդանյանն ասաց. «Եթե ով հարցերին չեմ պատասխանում, բայց եթե ստեղծվում է ուժ, որը փոփոխության է ձգտում, ապա ողջունելի է»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ