«Ժողովուրդ». Վարչապետն Աղվերանում կհանդիպի մի խումբ գործարարների հետ և կլսի նրանց առաջարկները

«Ժողովուրդ». Վարչապետն Աղվերանում կհանդիպի մի խումբ գործարարների հետ և կլսի նրանց առաջարկները

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Աղվերանում նախատեսված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը մի խումբ գործարարների հետ:

Հանդիպումն անցկացվում է փակ ֆորմատով: Մեր տեղեկություններով՝ նման հանդիպումներն անցկացվում են մոտ երկու ամիսը մեկ պարբերականությամբ, և ամեն անգամ հրավիրվում է գործարարների առանձին խումբ:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը գործարարներին առաջարկում է առանց կաշկանդվելու բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին և տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, եթե այդպիսիք կան:

Իշխանությունները հույս ունեն, որ այդ կերպ հնարավոր կլինի մեղմել իրենց հանդեպ գործարարների շրջանում ձևավորված բացասական վերաբերմունքը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: