Զարուհի Փոստանջյանը դիմել է Աղվան Հովսեփյանին եւ Վահրամ Շահինյանին

Զարուհի Փոստանջյանը դիմել է Աղվան Հովսեփյանին եւ Վահրամ Շահինյանին

12 օգոստոսի 2016 թ., Երևան: Ինչպես հայտնի է, խոչընդոտելով իմ պատգամավորական լիազորությունները՝ ինձ անհիմն թույլ չեն տալիս տեսակցել քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոսներին: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը առանց հատուկ թույլտվության պատիժը կրելու վայր մուտքի և ելքի իրավունք ունի:
Լրատվամիջոցներից տեղեկացա, որ վերը նշված անձանցից մի քանիսին տեսակցել են ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ տրամադրել պարզաբանում՝ եթե խտրականություն չէ, ապա ի՞նչ հիմքերով են տվյալ անձինք տեսակցել մեր հերոսներին: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել խնդրի լուծման վերաբերյալ:



Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր