«Ժառանգությունը» չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին

«Ժառանգությունը» չի մասնակցի  ՏԻՄ ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.



«Քանի դեռ մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանը եւ քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ անտեսելով բոլոր վտանգները, մշտապես հավատալով քաղաքական գործընթացում մասնակցության կարևորությանը. որոշում է կայացրել չմասնակցել երկրի ողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին:



Մի կողմից, մեր ներկայացուցիչները օրինակելի քաղաքացիներ են՝ իրենց իրավունքների իրականացմամբ և խաղաղ ժողովների մասնակցությամբ, որոնք փաստորեն պատ էին կազմել ոստիկանների եւ խաղաղ համաքաղաքացիների միջեւ, իսկ մյուս կողմից, նրանց նկատմամբ ձերբակալության ժամանակ բռնություն եւ ճնշումներ են գործադրել ու այժմ մեր կուսակիցներին սպառնում է 4-10 տարի ազատազրկում: Ինչի՞ համար, կարող ենք հարցնել:



Այստեղ չկա ժողովրդավարություն, չկա արդարություն, չկա իրավունքների ոչ մի գերակայություն: Եթե բացարձակապես անհրաժեշտ է «Ժառանգությունը», որը մշտապես մասնակցել է քաղաքական գործընթացներին նույնիսկ առավել անարդար հանգամանքներում, կարող է ստիպված սատարել ընտրական գործընթացներում ներգրավված այլ մասնակիցների, ովքեր դեռ պետության կողմից չեն ենթարկվել բռնության, հետեւաբար չեն համարվում խղճի բանտարկյալ Հայաստանի Հանրապետությունում:



Մեր տասնամյա պայքարը ցավոք սրա համար չէր»: