Հիմնականում խնամքից դուրս տարածքներն են այրվում, որոնք չեն մշակվում. Բուսաբանական այգու փոխտնօրեն

Հիմնականում խնամքից դուրս տարածքներն են այրվում, որոնք չեն մշակվում. Բուսաբանական այգու փոխտնօրեն

Երեկ՝ ժամը 17:58-ին, ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգու խոտածածկ տարածքից մի հատված այրվում է: Դեպքի վայր էին մեկնել ճնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ: Մեզ հետ զրույցում այգու փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանն ասաց, որ սկսվել է հետաքննություն հրդեհի պատճառնեը պարզելու համար, այդ տարածքում էլ տեսախցիկներ չկան տեղադրված. «Երկու հեկտար խոտածածկ տարածք է այրվել, ամբողջը ապառաժների մեջ գտնվող տարածքն է, դա այն գարնանային խոտերն էին, որոնք հիմա սկսում են դեղնել»: 



Բուսաբանական այգում հաճախակի հրդեհներ լինելու մասով փոխտնօրենը նկատեց, որ այդ հատվածները չոր տարածքներ են, անմխիթար և դրանք այն տարածքներն են, որոնք չեն ոռոգվում. «Հիմնականում խնամքից դուրս տարածքներն են այրվում, այստեղ  պահակային ծառայությունը լավ չի իրականացվում, ծառայությունը շատ քիչ մարդիկ են իրականացնում` 2 հոգի են օրական այդ 80 հեկտարի վրա, ոչ էլ ոռոգվում է այդ տարածքը, որովհետև գումարը, որը մեզ տրամադրվում է ոռոգման համար, հիմնականում կոլեկցիոն տարածքների համար է»:



Փոխտնօրենի խոսքերով՝ եթե նորմալ պահակային ծառայություն իրականացվի, եթե հրդեհային մեքենա լինի տարածքում մշտապես կանգնած, հնարավոր է խուսափել նման դեպքերից, բայց եթե չկա այդ բոլորը, խնդիրը սեզոնին սրվում է: