ԻՊ-ը ստանձնել է Մերձմոսկվայում պետավտոտեսչության կետի վրա հարձակման պատասխանատվությունը

ԻՊ-ը ստանձնել է Մերձմոսկվայում պետավտոտեսչության կետի վրա հարձակման պատասխանատվությունը

Ռուսաստանում արգելված «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է մերձմոսկովյան Շչելկովսկի շրջանում պետավտոտեսչության կետի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը, հաղորդում է Reuters-ը:



Չորեքշաբթի, օգոստոսի 17-ին երկու զինված անձինք Բալաշիխայի շրջանում հարձակվել էին պետավտոտեսչության կետի վրա և ծանր վիրավորել երկու ոստիկանի: Հարձակումը, սակայն, հետ էր մղվել, իսկ հարձակվողները՝ սպանվել: