Պորոշենկոյի դիրքորոշումը չի կարելի նորմալ համարել. ՌԴ ԱԳՆ

Պորոշենկոյի դիրքորոշումը չի կարելի նորմալ համարել. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարարությունում մեկնաբանել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով Պորոշենկոյի դիրքորոշումը չի կարելի նորմալ համարել:



«Ուկրաինայի նախագահը հայտարարում է, որ Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա: Դա նորմա՞լ է»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է Զախարովան:



Նշենք, որ օգոստոսի 19-ին Լվով կատարած այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ հավանական է համարում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա: Նա նաև հավելել էր, որ Ուկրաինան կկարողանա արժանի հակահարված տալ: