Չինական ռազմական նավատորմը զորավարժություններ է սկսել Ճապոնական ծովում

Չինական ռազմական նավատորմը զորավարժություններ է սկսել Ճապոնական ծովում

Չինաստանի ռազմածովային ուժերը սկսել են մասշտաբային զորավարժություններ Ճապոնական ծովում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Զորավարժությունները մեկնարկել են օգոստոսի 18-ին եւ նախապես եղել են պլանավորված` համապատասխան միջազգային նորմերին: Միաժամանակ, սակայն, զորավարժությունների անցկացման կոնկրետ տեղամասը չի հրապարակվում: Հայտնի է նաեւ, որ վարժանքներին կմասնակցեն «Սիան», «Հենշույ», «Հաույուհու» ռազմանավերը: Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ` զորավարժությունների ընթացքում ֆիքսվել են օտարերկրյա հետախուզական ինքնաթիռների թռիչքներ տվյալ տեղամասի վրայով: