Ճապոնիայի ռազմական բյուջեն հասնելու է ռեկորդային թվի

Ճապոնիայի ռազմական բյուջեն հասնելու է ռեկորդային թվի

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է հաջորդ` 2017-ի ֆինանսական տարում ամրապնդել երկրի պաշտպանական համակարգը եւ այդ նպատակով կտրուկ ավելացրել է հաջորդ տարվա բյուջեի նախագծում ռազմական ծախսերը` դրանք հասցնելով 5,16 տրիլիոն իենի կամ 51,6 միլիարդ դոլարի: Ըստ նախագծի՝ ավելացված ծախսերը կուղղվեն հատկապես հյուսիս-կորեական բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար անհարժեշտ սպառազինություններ գնելուն եւ Հարավ-Չինական ծովում ստորջրյա նավեր կառուցելուն: Այս մասին հայտնում է NHK-ն: Պաշտոնական Տոկիոն իր այս քայլը մեկնաբանում է այս տարի քանիցս Փհենյանի կողմից իրականացված միջուկային փորձարկումներից պաշտպանվելու անհրաժեշտությամբ, փորձարկումներ, որոնց արդյունքում արձակված բալիստիկ հրթիռները նույնիսկ հայտնվեցին Ճապոնիայի տնտեսական ջրերում, ափից ընդամենը երկու հարյուր հիսուն կմ հեռավորության վրա: Հայտնի է նաեւ, որ նոր սպառազինությունները Տոկիոն կգնի հիմնականում ԱՄՆ-ից: Վերլուծաբանները գտնում են, որ Ճապոնիան կուժեղացնի նաեւ իր դիրքերը Սենկակու կղզիախմբի հատվածում, որը վիճելի տարածք է համարվում Տոկիոյի եւ Պեկինի միջեւ: