Ռոստովում մեկնարկել է ահաբեկչություն քարոզող իմամի դատավարությունը

Ռոստովում մեկնարկել է ահաբեկչություն քարոզող իմամի դատավարությունը

Հյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանում մեկնարկել է իմամ Մոհամեդ նաբի Մոհամեդովի դատավարությունը, ով մեղադրվում է ահաբեկչության քարոզչության եւ հանրային արդարացման մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը` վկայակոչելով Հյուսիս-Կովկասյան ռազմական շրջանային դատարանի խոսնակ Ալյոնա Կատկալոյի հայտարարությունը սույնի առնչությամբ: «Դատարանը սկսել է առաջին նիստը Մոհամեդովի գործով, ով մեղադրվում է միանգամից մի քանի հոդվածներով»,- նշել է Կատկալոն՝ համառոտ ներկայացնելով մեղադրական եզրակացությունը, որով իմամին սպառնում է մինչեւ տասը տարվա ազատազրկում: Նշենք նաեւ, որ դատավարությունն ընթանում է սովորական ընթացակարգով: