Դանիան կմասնակցի Լիբիայից քիմզենքի դուրսբերման աշխատանքներին

Դանիան կմասնակցի Լիբիայից քիմզենքի դուրսբերման աշխատանքներին

Դանիայի խորհրդարանը հավանության է արժանացրել կառավարության ներկայացրած առաջարկությունը, որով Դանիային իրավունք է տրվում մասնակցելու Լիբիայից քիմիական զենքի դուրսբերման միջազգային ծովային գործողությանը եւ լիկվիդացմանը: Այս մասին հայտնում է Ritzau գործակալությունը: Բացի նավերի տրամադրումից, դանիական կողմից նաեւ երկու հարյուր զինվորականներ, ծովայիններ եւ հատուկ մասնագետներ կմասնակցեն այդ գործողությանը: Գործողությանը, հավանաբար, կմասնակցեն նաեւ Ֆինլանդիան եւ Գերմանիան: Այս մասին այսօր հատուկ արտոնություն տրամադրող որոշում է կայացրել նաեւ ՄԱԿ ԱԽ-ն: