Օրենբուրգի մարզում շոգերի պատճառով փակվել են տասնյակ ավտոճանապարհներ

Օրենբուրգի մարզում շոգերի պատճառով փակվել են տասնյակ ավտոճանապարհներ

ՌԴ Օրենբուրգի մարզի ղեկավարությունը աննախադեպ շոգերի պատճառով փակել է մարզի տասնյակ ֆեդերալ եւ ռեգիոնալ նշանակության ճանապարհներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Օրենբուրգի մարզային բաժանմունքի մամուլի ծառայության հաղորդագրությունը: Ըստ այդմ, օդի բարձր ջերմաստիճանը նորմայից շեղված է այս պահին յոթ եւ ավելի աստիճանով: Ըստ Ցելսիուսի սանդղակի՝ ցերեկը ստվերում ջերմաստիճանը հասնում է 36 աստիճանի:



Սահմանափակումները կապված են հատկապես բեռնատար ծանր ավտոտրանսպորտի հետ, որոնք երթեւեկ են իրականացնում սովորական ասֆալտբետոնե ծածկույթով ճանապարհներով: