25 տարի առաջ այս օրը դադարեց գոյություն ունենալ ԽՍՀՄ-ը

25 տարի առաջ այս օրը դադարեց գոյություն ունենալ ԽՍՀՄ-ը

25 տարի առաջ այս օրը՝ առավոտյան 06:00-ին, Համամիութենական ռադիոն հայտարարեց, որ ստեղծվել է Արտակարգ դրության պետական կոմիտե (ГКЧП): Այսպես սկսվեց ԽՍՀՄ վերջին ակորդը, որը հայտնի է օգոստոսյան ընդվզում անունով, եւ որը բերեց ԽՍՀՄ փլուզմանը: Եվ մինչ այն ժամանակվա հեռուստատեսային եւ ռադիո հաղորդավարները կարդում էին խորհրդային ղեկավարության հայտարարությունները Գորբաչեւի հիվանդությունների մասին, որոնցով պայմանավորված վերջինս իշխանությունը հանձնում էր փոխնախագահ Յանաեւին, երկրում մտցվում էր արտակարգ դրություն, եւ մայրաքաղաք Մոսկվա էին ուղղվում զորքերի շարասյունները: Արդեն կեսօրին Կառավարության մոտ հավաքվում են մի քանի հազար ցուցարարներ՝ ՌԽՍՖՀ ղեկավար Բորիս Ելցինի ղեկավարությամբ, ով էլ հանդես եկավ Ռուսաստանի քաղաքացիներին ուղղված կոչով, որտեղ ГКЧП-ն որակեց որպես պետական հեղաշրջման փորձ, իսկ մասնակիցները հայտարարվեցին պետական հանցագործներ: Ելցինը քաղաքացիներին կոչ արեց փողոց դուրս գալ եւ դիմադրել ապստամբներին: Սկսվեցին մասսայական անկարգություններ Մոսկվայում եւ Ս. Պետերբուրգում: Մի շարք զորամասեր անցան Ելցինի կողմը եւ ГКЧП այլ ելք չունեցավ, քան պարտությունը ընդունելը: Արդեն հաջորդ օրը նրանք ձերբակալվեցին: Արդյունքում խզվեց ԽՍՀՄ Միութենական նոր համաձայնագրի կնքումը, արգելվեց ԽՄԿԿ-ն եւ փլուզվեց ԽՍՀՄ-ը: