Գերմանիան կրկին Թուրքիային դուռն է ցույց տալիս

Գերմանիան կրկին Թուրքիային դուռն է ցույց տալիս

Գերմանիան հայտարարել է, որ անկարելի է համարում մինչեւ հոկտեմբեր Թուրքիայի հետ վիզային ռեժիմի մեղմացման գործընթաց սկսելը: Այս հայտարարությունը Գերմանիայի դաշնային կառավարությունը հիմնավորել է տեխնիկական անհնարինությամբ: Այդ մասին հայտնում է BILD-ը: Միաժամանակ նաեւ նշվում է, որ անկարելի է այդքան սեղմ ժամկետում իրականացնել ողջ գործընթացը եւ հատկապես թուրքական քաղաքացիներին ԵՄ կենսաչափական անձնագրերով ապահովելու գործընթացը: Վերլուծաբանները, սակայն, արդեն հասցրել են գնահատական տալ, որ Բեռլինի այս քայլի հետեւում այլ պատճառներ կան եւ նախ եւ առաջ Անկարայի առաջ դրված նախապայմանները` կապված հատկապես հակաահաբեկչական օրենսդրության հետ, որի փոփոխմանը կտրուկ դեմ է Էրդողանը: