Քլինթոնի հիմնադրամը կարող է հրաժարվել արտասահմանյան ներդրողներից

Քլինթոնի հիմնադրամը կարող է հրաժարվել արտասահմանյան ներդրողներից

Քլինթոնի հիմնադրամ Մարդասիրական կազմակերպությունը, որը ստեղծվել է Քլինթոնների ընտանիքի կողմից, կհրաժարվի արտասահմանյան դրամական հոսքերից, լինեն դրանք ներդրումներ կամ ընծայաբերումներ, եթե Հիլարի Քլինթոնը դառնա ԱՄՆ նախագահ: Այս մասին հայտնում է CBS հեռուստատեսությունը: Միաժամանակ նաեւ, անկախ ընտրությունների արդյունքներից, այս տարի իր աշխատանքները կավարտի նույն հիմնադրամի գլոբալ նախաձեռնությունների ամենամյա ֆորումը: Նման հայտարարությամբ հանդես է եկել նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Վերջինս նաեւ հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ հիմնադրամի տնօրենների խորհրդից, իսկ հիմնադրամը միայն նվիրատվություններ կընդունի անկախ կազմակերպություններից եւ ամերիկացիներից` շարունակելով իր աշխատանքները: Նման փոփոխություններն արվել են ավելորդ խոսակցություններից եւ թյուր կարծիքներից խուսափելու համար: