ՊՀԿ-ն շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Դեյր էս Զոր

ՊՀԿ-ն շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Դեյր էս Զոր

Պարենի համաշխարհային կազմակերպությունը շարունակելու է հումանիտար օգնությունը սիրիական Դեյր էս Զորին եւ չի դադարեցնելու նաեւ աջակցել մյուս շրջանների օգնության մատակարարման կազմակերպմանը: Այս մասին հայտարարել է ՊՀԿ խոսնակ Բետինա Լյուշերը: «Մենք հակամարտության եւ ոչ մի կողմի հանդեպ հատուկ վերաբերմունք չենք դրսեւորում եւ երբեք չենք դադարեցնի սննդով ապահովել կանանց, երեխաներին, ծերերին տղամարդկանց եւ այլն: Մենք կանենք դա, ինչ էլ որ արժենա»,- մասնավորապես ասել է Լյուշերը: Վերջինս նաեւ նշել է, որ պատրաստ են օգնություն տրամադրել Հալեպին, հենց որ մարդասիրական ընդմիջումը հաստատվի, որը տեւելու է քառասունութ ժամ: Ներկա պահին, ըստ ներկայացված վիճակագրության, Սիրիայում օգնություն ստացել է 1 միլիոն 200 հազար մարդ: