«Հայկական ժամանակ». Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների քանակը 12-ի փոխարեն կարող է 10 դառնալ

«Հայկական ժամանակ». Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների քանակը 12-ի փոխարեն կարող է 10 դառնալ

«Մեր տեղեկություններով Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքով մշտական հանձնաժողովների քանակը 12-ի փոխարեն կարող է 10 դառնալ։ Օրենքը նոր ձևավորվող Աժ-ին Է հնարավորություն տալու կոնկրետ որոշել, թե քանի հանձնաժողով պետք է ունենալ։

Դա պայմանավորված Է լինելու նաև խորհրդարանում պատգամավորների քանակով։ Հիշեցնենք, հաջորդ խորհրդարանում պատգամավորների քանակը ավելի քիչ Է լինելու։ Մեր տեղեկություններով, Աժ ղեկավարությունը հակված Է կրճատել երկու թերբեռնված կամ գրեթե չաշխատող եվրոպական ինտեգրման ու մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովները, որոնք տրված են ԲՀԿ խմբակցությանը։ Առաջինը միացվելու Է արտաքին հարցերի, երկրորդը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովներին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։