«Առավոտ». Կառավարության հերթական փոփոխության մասին խոսակցությունները կարծես թե իրականություն են դառնում

«Առավոտ». Կառավարության հերթական փոփոխության մասին խոսակցությունները կարծես թե իրականություն են դառնում

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Կառավարության հերթական փոփոխության մասին խոսակցությունները կարծես թե իրականություն են դառնում։ Սովորաբար իշխանական շրջանակները դրանից մի քանի օր աոաջ ասպարեզ են նետում համապատասխան լուրերը, հնչեցնում են որոշակի անուններ, որից հետո «որոշում Է ընդունվում» ՀՀԿ խորհրդի նիստում, որը հենց այնպես (ասենք, ՏԻՄ ընտրություններին պատրաստվելու համար) չի հավաքվում։ Հստակ տեղեկատվություն, թե ինչ որոշում Է վաղն ընդունվելու՝ չունեն նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորները, ինչպես ասում Է հայտնի Ֆիլմի հերոսուհին՝ մեզ մոտ այն մասին, թե «ով Է փեսացուն, իմանում են միայն հարսանիքի օրը»։ Այնպես որ՝ այս պահին՝ չորեքշաբթի օրը երեկոյան, ես 100 տոկոսանոց վստահությամբ չեմ կարող ասել, թե ինչպիսի որոշում կընդունվի վարչապետի և, հետևաբար, կառավարության փոփոխության մասին»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։