«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը որոշել է փոխել իր թիմը

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը որոշել է փոխել իր թիմը

«Ժողովուրդը» գրում է. «2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը որոշել է փոխել իր թիմը եւ կրկին հենվում է «ղարաբաղյան կլանի» վրա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախորդ ամիս Սերժ Սարգսյանը իր հավատարիմ շրջապատում (Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Բարսեղ Բեգլարյան, Զորի Բալայան եւ այլք) քննարկել է իր իշխանության պահպանման անհրաժեշտ տարբերակները` հայտարարելով, որ առաջիկայում իրեն լայն աջակցություն է անհրաժեշտ լինելու: Ու հենց այդ հանդիպումից հետո նա հայտարարեց «ազգային համաձայնության» կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին: Հիմա «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչները Երեւանում սկսել են իրենց շրջապատում տարածել հետեւյալ միտքը, թե Սերժ Սարգսյանից բացի այլընտրանք չկա, ուստի բոլորը 2017-ին ընդառաջ պետք է միավորվեն հենց նրա շուրջ: Այս քարոզչությունը շուտով կդառնա «պետական ուղղվածություն» եւ կհնչի ամենուր: Իսկ թե ինչով կավարտվի, ժամանակը ցույց կտա»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: