«Ժողովուրդ». ՀՀ վարչապետի պաշտոնը լավ «տրամպլին» է ՌԴ էլիտայի շարքերն անցնելու համար

«Ժողովուրդ». ՀՀ վարչապետի պաշտոնը լավ «տրամպլին» է ՌԴ էլիտայի շարքերն անցնելու համար

«Ժողովուրդը» գրում է. «Այսօր ամենաշատ հնչող հարցն այն է, թե ինչու Հայաստանից նեղացած, հեռացած Կարեն Կարապետյանը վերադարձավ: Ինչպես հայտնի է՝ ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո նոր վարչապետը պետք է նշանակվի ՀՀ նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով: Եթե անգամ ՀՀԿ-ն խորհրդարանում պահպանի մեծամասնությունը, ապա միեւնույն է՝ Կ. Կարապետյանն այլեւս չի կարողանա նշանակվել ՀՀ վարչապետ, քանի որ նոր Սահմանադրությամբ վարչապետը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի եւ վերջին չորս տարին մշտապես բնակված լինի Հայաստանում: Իսկ նա 2011-ից չի բնակվում Հայաստանում, ինչը նշանակում է, որ լավագույն դեպքում 7 ամիս է պաշտոնավարելու, որից հետո պետք է հրաժարական տա: Հետեւաբար, հարց է առաջանում, թե ինչու է նա համաձայնել: Ըստ ամենայնի, նրան անհրաժեշտ է վարչապետի պաշտոնն օգտագործել եւ բացի «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերից, կապեր հաստատել ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ: Ու երբ նրան բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկվի, չի բացառվում՝ կրկին լքի Հայաստանը: Հիշեցնենք` Տիգրան Սարգսյանի համար էլ ՀՀ վարչապետի պաշտոնը լավ «տրամպլին» դարձավ` ՌԴ էլիտայում տեղավորվելու համար որպես ԵՏՄ վարչապետ»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: