«Հայկական ժամանակ». Ավարտվել են Ընտրական օրենսգրքում կատարվելիք նոր փոփոխությունների շուրջ բանակցությունները

«Հայկական ժամանակ». Ավարտվել են Ընտրական օրենսգրքում կատարվելիք նոր փոփոխությունների շուրջ բանակցությունները

Թերթի տեղեկություններով` նախօրեին ավարտվել են Ընտրական օրենսգրքում կատարվելիք նոր փոփոխությունների շուրջ բանակցությունները։ Կողմերը, տվյալ դեպքում բանակցողները՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արդեն համաձայնեցրել են բոլոր փոփոխությունները։ Երեկ արդեն այդ փոփոխությունները փոխանցվել են Ազգային ժողովի մյուս ոչ իշխանական՝ մասնավորապես 4+4+4 ֆորմատի քննարկումներին մասնակցող խմբակցություններին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին։ Կառավարությունում այս օրերին տեղի ունեցող հրաժարականներից ու փոփոխություններից հետո արդեն կհայտարարվի այս փոփոխությունների շուրջ ձեռք բերված համաձայնության մասին, ինչն արդեն կարող Է տեղի ունենալ հաջորդ շաբաթ»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։