Բակո Սահակյանի որդին մասնակցե՞լ է

Բակո Սահակյանի որդին մասնակցե՞լ է

Ինչպես հայտնի է, ԱՄՆ կոնգրեսում նախօրեին տեղի է ունեցել Մարդու իրավունքների եւ ազատությունների կոմիտեի նիստը, որի ընթացքում ներկայացվել է զեկույց Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների վիճակի մասին: Լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տարածված լուսանկարները լայն քննարկման առիթ են դարձել, հատկապես այն բանից հետո, երբ երեւացել է, որ կոմիտեի անդամների մի մասը պարզապես քնած է: Այսօր, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել են, որ կոմիտեի հիշյալ նիստին Հաջիջա Իսմայիլովայի եւ Ալի Քերմինլիի որդու` Թոյրքել Քերիմլիի հետ միասին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի որդին` Արմեն Սահակյանը: Լուսանկարներում նույնիսկ մակնշել են Արմեն Սահակյանին:



Քանի որ ադրբեջանական լրատվամիջոցները առիթը բաց չեն թողնում քարոզչական հնարքներ բանեցնել, չի բացառվում նաեւ, որ լուսանկարները ենթարկված լինեն որոշակի «մշակման», ուստի ակնկալում ենք պաշտոնական Ստեփանակետրի մեկնաբանությունը խնդրի առնչությամբ: