«Հայկական ժամանակ». Հայկազ Բաղմանյանի բիզնես կանտոռան

«Հայկական ժամանակ». Հայկազ Բաղմանյանի բիզնես կանտոռան

«Armtimes.am-ի սեպտեմբերի 20-ին «Հայկազ Բաղմանյանը բիզնես է խլել. գործարարը դիմում է Կարեն Կարապետյանին» վերնագրով հոդված Էր հրապարակել, որում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը պատմել Էր, թե ինչպես է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ նախնական համաձայնությամբ բիզնես հիմնադրել, սակայն վերջինս «խլել է» այն։

Այդ հրապարակումից մեկ շաբաթ անց Հայկազ Բաղմանյանը «Ազատության» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել Է. «Ես Թաթուլի մասին իմացել եմ, երբ նա սկսել Է բողոքել։ Բացի Էդ, 6 ատյան անցել Է, ու հիմա ինքը նոր վարչապետի՞ն Է դիմում»։

Թաթուլ Բաղդասարյանը երեկ մեր զրույցում Բաղմանյանի հայտարարությունը համարեց բարբաջանք։ «Հայկազ Բաղմանյանը, եթե ինձ չի ճանաչում, ինչպե՞ս Է ինձ դատի տվել»,– հակադարձեց գործարարը։ Նրա խոսքով Բաղմանյանին ճանաչել Է տարիներ առաջ, նույնիսկ վերջինիս եղբոր հետ աշխատել է. Գազալցակայան կառուցելու միտքը, սակայն, եղել է Բաղդասարյանինը, որի համար դիմել Է գեներալին։ Նրանք հանդիպել են նույնիսկ Գեղարքունիքի մարզում գտնվող զինվորական կորպուսներից մեկի տարածքում:

Դիմելով Հայկազ Բաղմանյանին նա նկատեց, որ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալը նույնիսկ իր հարազատ որդուն Է ներքաշել կոռուպցիոն գործունեության մեջ, որի հիմնադրած «Պավել և ընկերներ» ՍՊԸ-ն մի քանի ամսով տարածքի վարձակալության պայմանագիր Է կնքել Թաթուլ Բաղդասարյանի հետ։ «Հայկազ, շանտաժը քո ոճն Է, խլելը քո ոճն Է, քցելը քո ոճն Է, մարդկանց ահաբեկելը քո ոճն Է, իսկ եթե դու ինձ վիրավորում ես, ես կարող եմ ընդամենը մի փաստ արձանագրել... Դու և քո հայրը, որ զորամասում, որ եղել եք, հայրդ իր Nissan Patrol-ով կանեստրներն ա բաչոկներն ավտոյի մեջ ման Էր գալիս, իսկ եթե դա քեզ համար գաղտնիք Է, քո մոտի զինվորներից կհարցնես, որոնք ֆեյսբուքում արդեն անդրադարձել են դրան»,– հայտարարեց Թաթուլ Բաղդասարյանը»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։