Անտուն կենդանիների համար նախատեսված գումարները գնում եմ օլիգարխների գրպանները (ֆոտո, վիդեո)

Անտուն կենդանիների համար նախատեսված գումարները գնում եմ օլիգարխների գրպանները (ֆոտո, վիդեո)

Մինչ Կառավարությունում այսօր տեղի էր ունենում հերթական նիստը, մինչ դրսում կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել նաիրտցիները՝ պահանջով՝ վերագործարկել «Նաիրիտը», պետության կողմից գերակա շահ ճանաչված անտունները՝ իրենց հին և մշտական խնդրով՝ տրամադրել բնակարան, պետական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուները՝ վերականգնել ամսական հաշմանդամության թոշակը,  կառավարության մշտական «հյուրերին» էր միացել «Դինգո» թիմը:



Նրանց այստեղ էր բերել անտուն և թափառող շների մասին մտահոգությունը: Իրենց խոսքերով՝ «Յունիգրաֆ Իքս» կազմակերպությունը տարեկան ահռելի գումարներ է ստանում, բայց նրանք ոչ թե օգնում են կենդանիներին, այլ անձամբ են զբաղվում կենդանիների ոչնչացմամբ. «Յունիգրաֆ Իքս» կազմակերպությունը բացահայտ զբաղվում է կենդանիների տանջամահ անելով և սպանելով՝ մեր փողերի հաշվին: Մի քանի տարի առաջ իրենք այդ կենդանիներին բռնում էին և կենդանիներին ողջ ողջ այրում էին, հետո, երբ մենք դրա մասին սկսեցինք բարձրաձայնել, երբ սկսեցինք ապացույցներ ներկայացնել, իրենք հիմա կենդանիներին բռնում են, տանում՝ իրենց սպանդանոց, իմիտացիա են անում, այն դեպքում, երբ մենք իրենց վիրահատած շներիին նորից փորները բացեցինք և պարզվեց, որ բոլոր շները հղի էին, ոչ մեկիին չէին ստերիլիզացրել, պարզապես առանց նարկոզ փորը բացել էին և բլանդել սովորական թելով, իրենց մոտ ոչ մի անգամ չի ախտահանվում»:



Բողոքի մասնակիցները այս հարցով դիմել են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց ինչպես իրենք նշեցին՝ բողոքը տեղ չի հասել, քանի որ հատկացված գումարները գնում են մի քանի օլիգարխների գրպանները:



Մանրամասները՝ տեսանյութում