«Ժողովուրդ». բացակա պատգամավորները «կողմ» են քվեարկել

«Ժողովուրդ». բացակա պատգամավորները «կողմ» են քվեարկել

«Ժողովուրդը» գրում է. «Չնայած երեկվա նիստին Մհեր Սեդրակյանը եւ Սեյրան Սարոյանը բացակայում էին, արտահերթ նիստի ընթացքում ոտք չեն դրել խորհրդարան, բայց միեւնույն է՝ նրանք կողմ են քվեարկել: (տես՝ լուսանկարը): Ներկայիս խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ամենախայտառակ եւ մեր երկրի համար վնասակար ամենաշատ օրենքներ ընդունած հաստատություն: Իսկ ինչ վերաբերում է ընդունված փաստաթղթին, այն նախատեսվում է ուժի մեջ մտցնել եկող տարվա հունվարի 1-ից: Թերեւս դրանից մի քանի ամիս անց բոլորի համար ակնհայտ կդառնա, թե այդ փաստաթուղթն ինչ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի տնտեսության համար, եւ ինչու են ընդդիմադիրներն ասում, որ այս օրենսգիրքը Հայաստանի դեմ դավադրություն է»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: